-
17.03.2014|
23:52
The Wall Street Journal-ը գրել է, որ ԵՄ արտգործնախարարների հավաքը մարտի 17-ին հավանություն է տվել ռուսաստանցի մի խումբ պաշտոնյաների դեմ պատժամիջոց կիրառելու որոշմանը. սառեցվում են նրանց ակտիվներն ու սահմանվում է վիզային արգելք:
-
17.03.2014|
23:50
ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ՌԴ-ն պատրաստ է սկսել ՈՒկրաինայի ճգնաժամի վերացմանն ուղղված միջազգային մեխանիզմի` ՈՒկրաինային աջակցող խմբի ձևավորումը:
-
17.03.2014|
23:47
ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ռուս և ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին հրամանագիր է ստորագրել։
-
17.03.2014|
23:45
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում»,- նշված է ԼՂ արտգործնախարարության հաղորդագրությունում։
-
17.03.2014|
23:37
ՈՒկրաինացի պատգամավոր Օլեգ Լյաշկոն ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի քարտուղարությունում ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման օրենքի նախագիծ է գրանցել: Օրինագիծը ներառում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի հաստատում, ուկրաինա-ռուսական պայմանագրերի խզում և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ:
-
17.03.2014|
23:26
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը եվրոպացի հաճախորդների հետ քննարկում է աջակցության հնարավորությունը՝ նոր փոխզիջումների փոխարեն։ Փաստը հաստատել են եվրոպական մի քանի ընկերություններում, սակայն հրաժարվել են մեկնաբանել։ Bloomberg-ը տեղեկացրել է, որ Eni-ի գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին ասել է, թե մինչ ապրիլի վերջ իր ընկերությունը պատրաստվում է պայմանագրի պայմանների փոփոխության մասին նոր համաձայնագիր կնքել։
-
17.03.2014|
23:25
Վրաստանի արտգործնախարարությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները:
-
17.03.2014|
22:49
Աֆղանստանում ապրիլի 5-ին նշանակված նախագահական ընտրություններում առաջադրված երկրորդ թեկնածուն է հրաժարվել ընտրապայքարից:
-
17.03.2014|
22:40
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու ՈՒկրաինայից անջատվելու և Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվեի արդյունքները:
-
17.03.2014|
22:39
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստում ռեկտոր Արա Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: